Երկու քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը The Ultimate Fighter (TUF) շոուի նոր մրցաշրջանի նկարահանման համար ժամանել է Լաս Վեգաս:
Իռլանդացին կգլխավորի թիմերից մեկը TUF մարտական ռեալիթի շոուի 31-րդ մրցաշրջանում։ Մրցակից թիմը կգլխավորի UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ, ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերը։ Նկարահանումները տեղի կունենան UFC Apex արենայում:
The Ultimate Fighter-ի նոր մրցաշրջանը կցուցադրվի մայիսի 30-ից օգոստոսի 15-ը: Դրանից հետո Մաքգրեգորն ու Չենդլերը կմենամարտեն օկտագոնում:


