«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի հաղթող Ջոն Մաքինրոյը համարձակ հայտարարություն է կատարել Յանիկ Սիների (առաջին ռակետ) ու Կառլոս Ալկարասի (երկրորդ ռակետ) վերաբերյալ, հաղորդում է TNT-ն:
«Շատ կարևոր է, որ մարդիկ սա հասկանան, որքան էլ այն խելագարություն հնչի: Մենք 20 տարի շարունակ ականատես ենք եղել պատմության մեջ երեք մեծագույն թենիսիստների՝ Ֆեդերերի, Ջոկովիչի ու Նադալի խաղին:
Բայց երբ նայում ենք Սիների ու Ալկարասի խաղը և պատկերացնում, որ գրունտի վրա մրցում են Նադալի հետ, կարելի է վստահ պնդել, որ նրանք ֆավորիտ կլինեին լավագույն մարզավիճակում գտնվող Ռաֆայի դեմ մրցելիս»,- ասել է ամերիկացին:
Ալկարասն ու Սիները հունիսի 8-ին հանդիպել են «Ռոլան Գարոսի» եզրափակիչում: Իսպանացին հաղթել է 3:2 հաշվով:


