Logo

«Մաքլարենի» դուբլը. Օսկար Պիաստրին` Մայամիի Գրան պրիի հաղթող

12:36 / 05.05.2025Ֆորմուլա 1
null

Բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի պիլոտ Օսկար Պիաստրին երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիում առաջինը հատելով եզրագիծը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Պիաստրիի թիմակից Լանդո Նորիսը, իսկ առաջատարների եռյակը եզրափակել է գերմանական «Մերսեդեսից» Ջորջ Ռասելը։

Վերջին չորս տարիների անփոփոխ չեմպիոն Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ») զբաղեցրել է միայն չորրորդ տեղը։ Նա հաղթել էր որակավորման փուլը։

Պիաստրին 131 միավորով ընդհանուր հաշվարկի առաջատարն է: Նրան հաջորդում են Նորիսը (115) և Ֆերստապենը (99)։ Ռասելը 93 միավոր է հավաքել ու չորրորդն է։

Կոնստրուկտորների գավաթի պայքարում 246 միավորով առաջատար է «Մաքլարենը»։ «Մերսեդեսը (141) երկրորդն է, «Ռեդ Բուլը» (105)` երրորդը, իսկ «Սկուդերիա Ֆերարին» (94)` չորրորդը։

Հաջորդ Գրան պրին կկայանա մայիսի 18-ին Իտալիայում` Էմիլիա Ռոմանիայի մրցուղում։

Ֆորմուլա 1-ի որակավորկան փուլերը և Գրան պրիները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ