Logo

«Մաքլարենը» երրորդ անընդմեջ Գրան պրիում դուբլ է գրանցել

00:19 / 28.07.2025Ֆորմուլա 1
null

«Մաքլարենի» մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի Բելգիայի Գրան պրին։

Սպա Ֆրանկորշամի մրցուղում երկրորդը եզրագիծը հատել է Պիաստրիի թիմակից Լանդո Նորիսը։ «Մաքլարենը» երրորդ անընդմեջ Գրան պրիում դուբլ է գրանցել։

2025 թվականի մրցաշրջանում բրիտանական թիմի պիլոտներն արդեն 7-րդ անգամ են զբաղեցնում առաջին երկու տեղերը։

Երրորդ տեղը զբաղեցրել է «Սկուդերիա Ֆերարիից» Շառլ Լեկլերը, իսկ նախորդ չորս տարիների չեմպիոն, «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը չորրորդն էր։

Պիաստրին 266 միավորով ընդհանուր հաշվարկի առաջատարն է: Նրան հաջորդում են Նորիսը (250) և Ֆերստապենը (185)։

Կոնստրուկտորների գավաթի պայքարում «Մաքլարենը» 516 միավորով բացահայտ առաջատարն է։ «Սկուդերիա Ֆերարին» երկրորդն է և ունի 248 միավոր, իսկ «Մերսեդեսը» 220 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Հաջորդ Գրան պրին կկայանա օգոստոսի 3-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Ֆորմուլա 1-ի որակավորման փուլերը և Գրան պրիները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ