Ֆորմուլա-1-ի աշխարհի կրկնակի չեմպիոն, նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենն ու նրա մեքսիկացի թիմակից Սերխիո Պերեսը փորձարկել են «Ռեդ Բուլի» նոր բոլիդը (RB19)՝ չգերազանցելով 100 կմ/ժ արագությունը:
«Այսօր առաջին անգամ նստեցի RB19-ի ղեկին: Ճիշտ է՝ միայն նկարահանման օրվա ընթացքում եմ դա արել, սակայն տպավորություններս դրական են: Ամեն ինչ հիանալի էր աշխատում: Հիմա անհամբերությամբ սպասում եմ Բահրեյնի Գրան պրիին»,- Ֆերստապենի խոսքը մեջբերում թիմի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի նոր մրցափուլը Բահրեյնի Գրան պրիով կմեկնարկի մարտի 5-ին և կավարտվի Աբու-Դաբիի մրցումով նոյեմբերի 26-ին:
Մրցաշրջան-2023-ում կկայանա 23 Գրան պրի:
RB19 👉 Spotted in the wild 👀 pic.twitter.com/B7BOKdR56Q
— Oracle Red Bull Racing (@redbullracing) February 10, 2023


