Ռուս Կիսապաշտպան Մաքսիմ Պալիենկոն և «Ուրարտուն» երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
30-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտուին» էր միացել 2025 թվականի ձմռանը և 15 խաղում կատարել էր 2 գոլային փոխանցում:
Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Ուրարտուն» 1-1 հաշվով էր ավարտել ԲԿՄԱ-ի հետ հանդիպումը: Պալիենկոն այդ խաղում փոխարինման էր մտել վերջին րոպեներին:


