«Բարսելոնան» Մարադոնայի գավաթում զիջեց «Բոկա Խունիորսին»: Մրցաշարն անցկացվել է՝ ի հիշատակ արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի, որը հանդես է եկել երկու ակումբներում էլ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Ֆերան Ժուջլան ու Էսեկիել Սեբալյոսը։ 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ արգենտինացիներն ավելի դիպուկ եղան՝ 4-2։
Հայաստանի հավաքականի ու «Բոկայի» ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հայտավորված էր հանդիպմանը, սակայն խաղադաշտ դուրս չեկավ: