Logo

Մարատ Աճեմյանը` ըմբշամարտի Եվրոպայի Մ17 չեմպիոն

23:32 / 26.06.2024Ըմբշամարտ
null

Մարատ Աճեմյանը (45 կգ) նվաճել է Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Հայ ըմբիշը վճռորոշ գոտեմարտում 10-0 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Ասլանբեկ Կոստոևին։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։

Մրցումային վերջին օրը Հայաստանը ևս երկու ներկայացուցիչ ուներ եզրափակիչում, սակայն Յուրիկ Մխիթարյանը (51 կգ) և Ալեքս Մարգարյանը (60 կգ) պարտվեցին` դառնալով արծաթե մեդալակիր։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից արծաթե մեդալակիր էր դարձել նաև Սեյրան Կիրակոսյանը (110 կգ), իսկ Նարեկ Գրիգորյանը (65 կգ) կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալով թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա