Logo

Մարաթոնյան վազքի համաշխարհային ռեկորդակիր Ռութ Չեպնգետիչը որակազրկվել է

18:10 / 19.07.2025Աթլետիկա
Պաշտոնական
null

Մարաթոնյան վազքի համաշխարհային ռեկորդակիր Ռութ Չեպնգետիչը դոպինգ օգտագործելու պատճառով ժամանակավորապես որակազրկվել է, հաղորդում է Athletics Integrity-ն։

Քենիացի մարզուհին դոպինգ թեստը հանձնել է մարտի 14-ին։ Նրա նմուշում հայտնաբերվել է հիդրոքլորթիազիդ՝ արգելված միզամուղ, որը նպաստում է օրգանիզմից հեղուկի հեռացմանը։ Այս նյութն օգտագործվում է այլ արգելված դեղամիջոցների օգտագործումը քողարկելու համար։

Մարաթոնյան վազքի 2019 թվականի աշխարհի չեմպիոն Չեպնգետիչը իր դոպինգի թեստի դրական արդյունքի մասին իմացել է ապրիլին։ Քենիացին համաձայնել է ժամանակավոր որակազրկման որոշմանը: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ քենիացին չի մասնակցի մրցաշարերի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ