Logo

Marca. 55 տարի անց Լա լիգայի մրցավարները ներկայացվել են անուն-ազգանունով

20:24 / 15.08.2025Ֆուտբոլ
null

55 տարի անց Իսպանիայի Լա լիգայի մրցավարները ներկայացվել են անուն-ազգանունով, հաղորդում է Marca-ն:

Իսպանիայի մրցավարների տեխնիկական կոմիտեն (CTA)՝ նոր նախագահ Ֆրան Սոտոյի գլխավորությամբ, հայտարարել է, որ Լա լիգայի մրցավարներին այժմ կդիմեն անուն-ազգանունով, ոչ թե երկու ազգանուններով։ Մինչև այժմ մրցավարներին դիմում էին երկու ազգանուններով, օրինակ՝ Սոտո Գրադո, Էռնանդես Էռնանդես, Սանչես Մարտինես, բայց այժմ նրանք կվերադառնան իրենց անուն-ազգանունին։

55 տարի առաջ բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի կարգադրությամբ էր Իսպանիայի մրցավարների տեխնիկական կոմիտեն (CTA) որոշել մտցնել այդ կանոնը, որ մրցավարները ներկայացվեն երկու ազգանուններով: 1969 թվականին մրցավար Անխել Ֆրանկո Մարտինեսն իր առաջին խաղը սպասարկելուց հետո քննադատության էր ենթարկվել, դա դուր չէր եկել Իսպանիայի առաջնորդ Ֆրանկոյին: Քանի որ նրանց երկուսի անունն էլ Ֆրանկո էր, այդ միջադեպից հետո բռնապետի կարգադրությամբ որոշում էր կայացվել հանել մրցավարներին անուն-ազգանունով ներկայացնելու կանոնը: 

Քիչ հետո մեկնարկող Լա լիգայի նոր մրցաշրջանի համար հաստատվել է այսպիսի մրցավարական կազմ` 

  • Խեսուս Խիլ (Խիլ Մանսանո)
  • Սեզար Սոտո (Սոտո Գրադո)
  • Մատեո Բուսկետս (Բուսկետս Ֆերեր)
  • Խավիեր Ալբերոլա (Ալբերոլա Ռոխաս)
  • Ռիկարդո դե Բուրգոս (դե Բուրգոս Բենգոեչեա)
  • Ալեխանդրո Խոսե Էռնանդես (Էռնանդես Էռնանդես)
  • Ալեխանդրո Մունիս (Մունիս Ռուիս)
  • Խոսե Լուիս Մունուերա (Մունուերա Մոնտերո)
  • Խոսե Մարիա Սանչես (Սանչես Մարտինես)
  • Ադրիան Կորդերո (Կորդերո Վեգա)
  • Գիլերմո Կուադրա (Կուադրա Ֆեռնանդես)
  • Իսիդրո Դիաս դե Մերա (Դիաս դե Մերա Էսկուդերոս)
  • Իոսու Գալեչ (Գալեչ Ապեստեգուիա)
  • Վիկտոր Գարսիա (Գարսիա Վերդուրա)
  • Խոսե Լուիս Գուզման (Գուզման Մանսիլյա)
  • Ֆրանցիսկո Էռնանդես (Էռնանդես Մաեսո)
  • Խուան Մարտինես (Մարտինես Մունուերա)
  • Միգել Անխել Օրտիս (Օրտիս Արիաս)
  • Ալեխանդրո Կինտերո (Կինտերո Գոնսալես)
  • Միգել Սեսմա (Սեսմա Էսպինոսա):
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ