Իրադարձությունների հստակ զարգացման դեպքում Իսպանիան Չեմպիոնների լիգայի լիգայի փուլում հաջորդ մրցաշրջանում կարող է 6 ներկայացուցիչ ունենալ, հայտնում է Marca-ն։
Նման զարգացում հնարավոր է միայն, եթե Բիլբաոյի «Աթլետիկը» նվաճի Եվրոպա լիգայի տիտղոսը, իսկ Լա լիգայում առաջնությունն ավարտի 5-րդ տեղում։
Տվյալ դեպքում 6-րդ տեղը զբաղեցրած ակումբը նույնպես կորակավորվի Չեմպիոնների լիգայի լիգայի փուլին, 7-րդ տեղը գրաված թիմը` Եվրոպա լիգայի, իսկ 8-րդը` Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին։
Այդուհանդերձ, եթե «Աթլետիկը» հաղթի Եվրոպա լիգան ու գրավի չորրորդ տեղը, Իսպանիան լրացուցիչ տեղ չի ստանա։
Արդեն հաստատվել է, որ անկախ զարգացումներից, Լա լիգայի 5-րդ տեղը զբաղեցրած ակումբը հանդես է գալու Չեմպիոնների լիգայի լիգայի փուլում։
«Աթլետիկը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ և կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Բասկյան թիմը Լա լիգայում 32 խաղից հետո 57 միավոր ունի և չորրորդ տեղում է։ 52 միավորով 5-րդը «Վիլյառեալն» է, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Բետիսը» 6-րդն է և ունի 51 միավոր։


