Logo

Marca. «Բարսան» չի գրանցել Ռեշֆորդին ու ևս երկու ֆուտբոլիստի

21:15 / 14.08.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» Լա լիգայի համար դեռևս չի գրանցել դարպասապահ Վոյցեխ Շչեսնիին, պաշտպան Ժերար Մարտինին և թիմի նորեկ, անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, հաղորդում է Marca-ն:

Նրանք բաց կթողնեն «Մալյորկայի» դեմ օգոստոսի 16-ին կայանալիք առաջին տուրի խաղը: Դեռևս պարզ չէ՝ հաջորդ տուրերի համար Իսպանիայի չեմպիոնը կկարողանա՞ նրանց գրանցել, թե՞ ոչ:

«Բարսելոնայի» դարպասապահներից Մարկ-Անդրե տեր Շտեգենն էլ մեջքի վիրահատության ենթարկվելուց հետո առնվազն երեք ամիս չի օգնի իր թիմին: Կատալոնական գրանդի դարպասն առաջիկա խաղում կպաշտպանի թիմի նորեկ, իսպանացի Ժոան Գարսիան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ