Logo

Marca. Գավիի ապաքինման հավանական ժամկետը

11:57 / 13.09.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ծնկի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մինչև 6 շաբաթ, հայտնում է Marca-ն։

«Բլաուգրանան» 21-ամյա ֆուտբոլիստի համար նախընտրել է բուժման ավանդական մեթոդ, ինչի պատճառով նրա ապաքինումը նախատեսվածից երկար կտևի։

Հաջորդ շաբաթ իսպանացի կիսապաշտպանը նոր բուժզննում կանցնի` ապաքինման ընթացքի գնահատման համար։

Միանշանակ է, որ չի կրկնվել ծնկի խաչաձև կապանների վնասվածքը, որի պատճառով Գավին 2023թ. հոկտեմբերից բացակայում էր գրեթե 1 տարի։

Գավին նոր վնասվածքի պատճառով արդեն բաց է թողել «Ռայո Վալյեկանոյի» դեմ Լա լիգայի երրորդ տուրի հանդիպումը (1-1), ինչպես նաև բացակայում էր Իսպանիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի սեպտեմբերյան խաղերի հայտացուցակից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ