Լիոնել Մեսին շարունակում է «Ինտեր Մայամիի» ղեկավարության հետ քննարկել պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցը, հաղորդում է Marca-ն։
Ամերիկյան ակումբում ցանկանում են, որ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն առնվազն մինչև 41 տարեկանը հանդես գա «Ինտեր Մայամիում»: 38-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2025 թվականի ավարտին:
Ամերիկյան ակումբը նաև մտադիր է արգենտինացուն պաշտոն առաջարկել մարզական կարիերան ավարտելուց հետո: Մեսին կարող է բաժնետեր դառնալ Մայամիի ակումբում:
2022թ. աշխարհի չեմպիոնը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս MLS-ի կանոնավոր առաջնության գործող չեմպիոնի կազմում: Նա մինչև այժմ անցկացրել է 69 խաղ, խփել 58 գոլ և կատարել 28 ասիստ:


