«Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կսկսի պահեստայինների նստարանին, հայտնում է Marca-ն։
Ֆրանսիացի ֆուտբոլիստն «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում (1-2) ստացած վնասվածքից լիարժեք չի ապաքինվել։
Ավելի վաղ As-ը գրել էր, որ 25-ամյա հարձակվողի` մեկնարկային կազմում լինել-չլինելու վերաբերյալ հստակություն կլինի միայն վերջին պահին: Նա ցավեր է զգում կոճի հատվածում։
«Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև եզրափակիչը կկայանա ապրիլի 26-ին Սևիլիայում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:55-ին:


