Logo

Մահացել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Դիոգու Ժոտան

12:16 / 03.07.2025Ֆուտբոլ
null

Մահացել է Պորտուգալիայի ազգային հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Դիոգու Ժոտան, հայտնում են իսպանական Marca, Mundo Deportivo, պորտուգալական A Bola, իտալական La Gazzetta dello Sport հեղինակավոր պարբերականները:

Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստը մահացել է հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից: Այնտեղ Ժոտան անցկացնում էր իր հանգիստը: Դեպքը տեղի է ունեցել A-52 մայրուղու 65-րդ կիլոմետրում՝ Պալասիոս դե Սանաբրիա համայնքի մոտակայքում:

Պորտուգալացի ֆուտբոլիստի հետ ավտոմեքենայում եղել է նաև նրա 26-ամյա եղբայրը, որը նույնպես մահացել է:

Դիոգու Ժոտան «Լիվերպուլի» գույները պաշտպանում էր 2020 թվականից, իսկ Պորտուգալիայի հավաքականի անդամ էր 2019 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ