Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն Վրաստանի ազգային թիմի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հերթական տուրի տնային հանդիպումից առաջ կայացած նախախաղային մարզմանը սրունքի վնասվածք է ստացել, հաղորդում է Marca-ն:
Ամենայն հավանականությամբ, կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի հոկտեմբերի 11-ին կայանալիք խաղին:
Հիշեցնենք, որ առաջիկա խաղերի համար Իսպանիայի հավաքականի հայտացուցակում չեն ընդգրկվել Նիկո Ուիլյամսը, Լամին Յամալը և Ռոդրին: Երեքն էլ վնասվածք ունեն:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


