Logo

Marca. Ռամոսը «Ռեալում» մնալու համար օգնություն էր խնդրել Անչելոտիից

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 21.08.2021ՍՊՈՐՏ
Marca. Ռամոսը Ռեալում մնալու համար օգնություն էր խնդրել Անչելոտիից - Marca. Ռամոսը «Ռեալում» մնալու համար օգնություն էր խնդրել Անչելոտիից

Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը, որը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ, «Արքայական ակումբում» մնալու համար խնդրանքով դիմել է Կառլո Անչելոտիին՝ պնդում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Անչելոտիի՝ «Ռեալի» ղեկին նշանակման օրը(հունիսի 1) Ռամոսը զանգահարել է իտալացուն, շնորհավորել վերադարձի կապակցությամբ, որից հետո խնդրել է նրա օգնությունը, որ կարողանա մնալ «Ռեալում»:

Անչելոտին պատասխանել է, որ չի կարողանա օգնել, քանի որ այդ հարցը պետք է քննարկվի միմիայն Ռամոսի ու ակումբի ղեկավարության միջև:

Արդյունքում՝ կողմերը չկարողացան համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ, ու Ռամոսը հեռացավ «Ռեալից»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ