Logo

Marca. «Ռեալն» «Էլ Կլասիկոյից» հետո կհայտնի Անչելոտիի հեռանալու մասին

22:53 / 06.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալն» ու ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստվում են դադարեցնել համագործակցությունը, գրում է Marca-ն։

«Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի հանդիպումից հետո «Արքայական ակումբը» կհայտնի իտալացի մասնագետի հեռանալու մասին։

Հայտարարությունը կլինի մինչև մայիսի 14-ը` նախքան «Մալյորկայի» դեմ 36-րդ տուրի խաղը։

Մինչև մրցաշրջանի ավարտը «Ռեալից» Անչելոտիի հեռանալը պայմանավորված է նրա` Բրազիլիայի ազգային հավաքականը գլխավորելով։

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) ցանկանում է, որ 65-ամյա մասնագետը գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնի մայիսի 18-ին։ Այդ օրը պետք է հրապարակվի «Պենտակամպիոնների»` Պարագվայի ու Էկվադորի թիմերի դեմ ԱԱ-2026-ի որակավորման փուլի խաղերի համար նախատեսված հայտացուցակը։

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա մայիսի 11-ին և ժամը 18:15-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ