Logo

Marca. «Ռեալում» որոշում են կայացրել Ալոնսոյի վերաբերյալ

14:15 / 03.12.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է չհեռացնել թիմի գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, եթե նույնիսկ Լա լիգայի 19-րդ տուրում թիմը պարտվի «Աթլետիկին», հայտնում է Marca-ն:

«Արքայական ակումբում» կարծում են, որ Ալոնսոյին պետք է ժամանակ տրամադրել անկախ առաջիկա խաղերի արդյունքներից և գոհ են թիմի ներկայիս կարգավիճակից, «Ժիրոնայի» և «Օլիմպիակոսի» դեմ ցուցադրած խաղից: «Ռեալում» նաև վստահ են, որ վնասվածքները շատ են խանգարել դրական արդյունքի հասնելու հարցում:

«Ռեալն» այժմ երկրորդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում, իսկ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում 5-րդն է:

Չեմպիոնների լիգայի և Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ