Logo

Marca. «Ռեալը» 2009 և 2019 թվականներից հետո ամենաշատ գումարն է ծախսել տրանսֆերային պատուհանի ժամանակ

19:45 / 22.08.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալն» իր պատմության մեջ երրորդ ամենամեծ ծախսն է կատարել տրանսֆերային պատուհանի ընթացքում, հաղորդում է Marca-ն:

Ալվարո Կառերասի, Ֆրանկո Մաստանտուոնոյի և Դին Հաուսենի տրանսֆերների համար «Արքայական ակումբը» ծախսել է 178 միլիոն եվրո: Անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն էլ ազատ գործակալի կարգավիճակում է միացել իսպանական գրանդին, որը 10 միլիոն է վճարել «Լիվերպուլին», որ թույլ տա նրան «Ռեալի» կազմում մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը:

«Ռեալն» ավելի շատ ծախսել էր միայն 2009 և 2019 թվականների ամառային տրանսֆերային պատուհանների ժամանակ: 2009 թվականին ակումբը ձեռք էր բերել Կրիշտիանու Ռոնալդուին, Կարիմ Բենզեմային, Կակային, Չաբի Ալոնսոյին, որը ներկայիս մարզիչն է, իսկ 2019 թվականին մեծ գումար էր վճարել՝ Էդեն Ազարի տրանսֆերի համար:

Ի դեպ, «Ռեալն» այս ամռանը տարբեր ճանապարհներով նաև բարձր եկամուտներ է ունեցել, ինչն օգնել է լավ տրանսֆերային արշավ իրականացնել: Նախ` ակումբը 31 միլիոն եվրո է վաստակել ակադեմիայի մի քանի սաների տրանսֆերներից, 80 միլիոն ստացել է ԱՄՆ-ում կայացած աշխարհի ակումբային առաջնությունում կիսաեզրափակիչ հասնելու համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ