Logo

Marca. «Ռեալը» գումար է առաջարկել «Լիվերպուլին»՝ Տրենտի՝ ԱԱԱ-ին մասնակցելու համար

17:46 / 05.05.2025Ֆուտբոլ
null

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է Մադրիդի «Ռեալի» կազմում մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը, գրում է Marca-ն։

«Արքայական ակումբը» «Լիվերպուլին» 500 հազար եվրո է առաջարկել, որպեսզի նախքան մրցաշարի մեկնարկը կարողանա ձևակարպել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։

Ալեքսանդր-Առնոլդի ու «Լիվերպուլի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին, իսկ աշխարհի ակումբային առաջնությունը մեկնարկելու է հունիսի 15-ին։ Մրցաշարին մասնակցող ակումբների համար հունիսի 1-10-ը տրանսֆերային հատուկ պատուհան է գործելու, ինչը թույլ կտա «Ռեալին» գրանցել անգլիացի պաշտպանին։

«Լիվերպուլին» չի գոհացրել «Ռեալի» առաջարկը, և մերսիսայդյան ակումբը պահանջում է ավելի շատ գումար։

Հիշեցնենք` Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը մայիսի 5-ին հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Լիվերպուլից», այնուհետև ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ պաշտպանն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Ռեալ»։ Կողմերը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2030թ. հունիսի 30-ը ներառյալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ