Logo

Marca. Ռոնալդուն և «Ալ Նասրի» ղեկավարությունը դադարեցրել են բանակցությունները

13:58 / 11.05.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և Ռիադի «Ալ Նասրի» միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դադարեցվել են, հաղորդում է Marca-ն:

Պատճառը 40-ամյա ֆուտբոլիստի` «Ալ Իթիհադի» դեմ Սաուդյան Արաբիայի առաջնության 30-րդ տուրի խաղից (2-3) հետո դժգոհության արտահայտումն է: Պորտուգալացին ժեստերով դժգոհել էր իր թիմի խաղից, նրա պահվածքը դուր չի եկել ակումբի ղեկավարությանը:

Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի հուլիսի 1-ին:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի ավարտին մնացել է երեք տուր, «Ալ Նասրն» առաջատար «Ալ Իթիհադից» հետ է 11 միավորով: Ռոնալդուն և թիմակիցները չեն կարող միջամտել չեմպիոնական պայքարին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ