Լամին Յամալը վնասվածքից հետո դեռ չի կարողանում վերադառնալ իր լավագույն մարզավիճակին, հաղորդում է Marca-ն:
Թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը որոշակի դժգոհություն ունի իսպանացու խաղից այն ժամանակ, երբ մրցակիցն է գնդակով ու պրեսինգ կիրառելու կարիք կա: «Աթլետիկոյի» դեմ խաղի դրվագներից մեկում նույն դժգոհությունն արտահայտել է նաև Ռաֆինյան:
Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանի մեկնարկում վնասվածքի պատճառով բաց էր թողել մի քանի խաղ:


