Logo

Marca. Յամալը կարող է շարք վերադառնալ նախատեսվածից շուտ

21:21 / 07.10.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի ապաքինումը լավ է ընթանում, հայտնում է Marca-ն։

18-ամյա եզրայինն այժմ վերականգնողական ինտենսիվ կուրս է անցնում` հնարավորինս շուտ խաղադաշտ վերադառնալու համար։

Ակումբում հավատում են, որ երիտասարդ ֆուտբոլիստը ոչ ամբողջությամբ կմասնակցի «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրի հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 18-ին։

Եթե Յամալի վնասվածքը չկրկնվի ու բարդություններ չլինեն, նա պատրաստ կլինի հոկտեմբերի 26-ին Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք «Էլ Կլասիկոյին»։

Նախնական տեղեկություններով` Յամալի ապաքինումը պետք է տևեր 3 շաբաթ։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ