Արսեն Զախարյանը կրկին առողջական խնդիրներ ունի, հաղորդում է Marca-ն։
Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանը վիրուսի պատճառով բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» մարզումը։
22-ամյա ֆուտբոլիստին հոսպիտալացնելու կարիք չի եղել։ Նա բժիշկների հսկողության տակ է և արդեն անհատական մարզումներ է անցկացնում։
Զախարյանը նախորդ շաբաթ էլ մկանային ցավերի պատճառով անավարտ էր թողել բասկյան ակումբի հերթական մարզումը։ Նա 2024/25 մրցաշրջանում տարբեր վնասվածքների պատճառով մասնակցել է միայն 4 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 ասիստ։