Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն կարիերան կշարունակի Հունաստանի առաջնությունում։
34-ամյա բրազիլացին պայմանագիր է կնքել «Օլիմպիակոսի» հետ, որին միացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Հունական ակումբի մամուլի ծառայությունը գործարքի մանրամասները դեռ չի հայտնել։
Ավելի վաղ բրազիլացին Կատարի և MLS-ի ակումբներից ստացել էր տրանսֆերային առաջարկներ, որոնք չէին բավարարել նրան:
Հիշեցնենք, որ Մարսելոն «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է և թիմի կազմում նվաճել է 25 տիտղոս։
Բրազիլացին «Արքայական ակումբի» գույները պաշտպանել է 2007-2022 թվականներին: