«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր հասցեին հնչող քննադատությունների մասին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչից դուրս մնալուց հետո։ Պորտուգալացի մասնագետը մեկնաբանել է տարածված կարծիքը, որ «կարմիր սատանաները» նման բարձրակարգ ֆուտբոլիստներով պարտավոր էին հաղթել «Սևիլիային»։
«Կարծո՞ւմ եք, որ «Սևիլիայում» չկան ֆուտբոլիստներ, որոնք կարող էին խաղալ իմ թիմում։ Ես ոչ ոքի անունը չեմ տա, քանի որ նրանց գործակալները կսկսեն ուրախությունից թռչկոտել։ Այսպիսով, «Սևիլիայում» կան շատ ֆուտբոլիստներ, որոնք կարող էին խաղալ իմ թիմում։
Երկրպագուները հաճախ կարդում են կամ լսում են ուրիշ մարդկանց մտքերը։ Մարդիկ, որոնք շատ են խոսում կամ գրում, բազմազան մտքեր ունեն իրենց գլխում։ Այդպիսի մարդկանց անվանում եմ գաղափարախոսներ կամ ապուշներ։ Ընդ որում՝ մի մարդը կարող է լինել այդ երկուսը միաժամանակ։ Իմ փորձով գիտեմ, որ մարդիկ հաճախ լսում են գաղափարախոսներին այնպես ինչպես ապուշներին։ Պետք չէ նրանց լսել»,-ասել է Մոուրինյոն։

