Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» խաղում անսովոր դեպք է գրանցվել. հյուրերի ֆուտբոլիստներ Իդրիսա Գեյեն ու Մայքլ Քինը վիճաբանել են, ինչի արդյունքում սենեգալցին ապտակել է թիմակցին, հաղորդում է liverpoolecho.co.uk-ը:
Մրցավարն անմիջապես կարմիր քարտ է ցույց տվել կիսապաշտպանին: Չնայած 13-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով խաղալուն՝ լիվերպուլցիները կարողացել են «Օլդ Թրաֆորդում» հաղթել 1-0 հաշվով:
Խաղից հետո «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն ասել է. «Գեյեն խաղից հետո ներողություն խնդրեց թիմից, զրուցեց բոլորի հետ: Որևէ խնդիր չկա, այս պատմությունը մենք կթողնենք անցյալում:
Իհարկե, հիասթափված էինք այդ դեպքի պատճառով, բայց մարդիկ, որոնք ֆուտբոլիստ են եղել, մասամբ կհասկանան, որ խաղադաշտում կարող ես կորցնել ինքնակառավարումը, երբ պայքարում ես հաղթանակի համար»:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


