Logo

Մարդկանց մեծամասնությունը չի տարբերում մարդու ու արհեստական ինտելեկտի ստեղծագործությունները

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 26.02.2021ՄՇԱԿՈՒՅԹ
min - Մարդկանց մեծամասնությունը չի տարբերում մարդու ու արհեստական ինտելեկտի ստեղծագործությունները

Պրոֆեսոր Հարսի Գանգադհարբատլայի նոր ուսումնասիրությունը, որը տպագրվել է «Empirical Studies in the Arts» ամսագրում, ցույց է տվել, որ մարդկանց մեծամասնությունը չի տարբերում մարդու ձեռքով նկարված և արհեստական ​​բանականության միջոցով ստեղծված նկարները:

Ուսումնասիրության ընթացքում հարցվածներին խնդրել էին արաշել՝ որ կտավն է մարդու աշխատանք, որը՝ արհեստական բանականության: «Մարդկային» նկարները նկարիչներ Թոմ Բեյլի և Սթիվ Ջոնսոնի աշխատանքներն էին. դրանք իմպրեսիոնիստական ​​բնապատկերներ և երկրաչափական աբստրակցիաներ էին, իսկ AI գործերը մեկ մարդու կողմից գրված ալգորիթմների արդյունք էին:

Հարցմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ: Նրանց մեծ մասը սխալվել է բնապատկերների հարցում: Հարցվածներն ավելի լավ արդյունքներ են ցույց տվել երկրաչափական աբստրակցիաների դեպքում, սակայն տարբերությունը շատ մեծ չի եղել: 

Գիտնականը որոշել է սկսել իր ուսումնասիրությունը այն բանից հետո, երբ «Էդմոնդ դե Բելամի» դիմանկարը, որը ստեղծվել է Obvious ստուդիայի արհեստական ​​ինտելեկտի միջոցով, Christie’s- ում վաճառվել է 432 500 դոլարով. դա միջինում տասն անգամ ավելին մեծ գումար է, քան  «կենդանի» նկարիչների գործերի արժեքը:

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ