Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է «Ֆուլհեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի տնային խաղում պարտությունը:
«Բազմիցս ասել եմ՝ երբ չես կարող հաղթել, կարևոր է գոնե չպարտվել։ Երկրորդ խաղակեսի առաջին 15 րոպեն ինձ դուր չեկավ. Մենք շատ հակագրոհներ բաց թողեցինք, չնայած գիտեինք, որ նրանք իրենց խաղը կառուցում են հակագրոհների վրա։ Առաջին խաղակեսում մենք շատ լավ էինք վերահսկում խաղը, իսկ երկրորդում չափազանց շատ ազատ տարածություններ տվեցինք նրանց:
Դժվար է գտնել թիմ, որտեղ շատ վազող ֆուտբոլիստների քանակը մեծ է: Այս խաղը դաս էր մեզ համար:
Բայց ես նաև կարծում եմ, որ մենք այսօր լավ կողմերով էլ աչքի ընկանք: Ես չեմ տեսել, որ խաղացողները ճնշում են զգում տիտղոսի համար պայքարում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sport-ը:
Հիշեցնենք, որ հյուրերը լոնդոնյան դերբիում հաղթական գոլը խփել են ավելացված ժամանակի 5-րդ րոպեին` 2-1: «Չելսին» 35 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում: