«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան տեղեկություն է հայտնել Քոլ Պալմերի առողջական վիճակի վերաբերյալ, հաղորդում է The Guardian-ը:
«Բժշկական անձնակազմն ինձ որևէ տեղեկություն չի փոխանցել վիրահատության վերաբերյալ: Չեմ կարծում, թե գործը դրան կհասնի, բայց բացառել պետք չէ: Պետք է ուշադիր լինենք ու խնայենք մեր ֆուտբոլիստներին:
Պալմերի վնասվածքը շատ տարօրինակ է: Մի օր ցավն ուժգնանում է, մի օր այդ ցավն ընդհանրապես չկա: Պետք է զգույշ լինենք»,- ասել է Մարեսկան:
Քոլ Պալմերն աճուկի վնասվածք ունի և փոխարինվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում:


