Logo

Մարեսկան չի բացառել, որ Պալմերը կարող է վիրահատվել

16:50 / 25.09.2025Ֆուտբոլ
null

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան տեղեկություն է հայտնել Քոլ Պալմերի առողջական վիճակի վերաբերյալ, հաղորդում է The Guardian-ը: 

«Բժշկական անձնակազմն ինձ որևէ տեղեկություն չի փոխանցել վիրահատության վերաբերյալ: Չեմ կարծում, թե գործը դրան կհասնի, բայց բացառել պետք չէ: Պետք է ուշադիր լինենք ու խնայենք մեր ֆուտբոլիստներին:

Պալմերի վնասվածքը շատ տարօրինակ է: Մի օր ցավն ուժգնանում է, մի օր այդ ցավն ընդհանրապես չկա: Պետք է զգույշ լինենք»,- ասել է Մարեսկան: 

Քոլ Պալմերն աճուկի վնասվածք ունի և փոխարինվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ