Logo

Մարեսկան հայտնել է, որ Պալմերը կարող է բաց թողնել «Բրենթֆորդի» դեմ հանդիպումը

15:21 / 12.09.2025Ֆուտբոլ
null

«Չելսիի» առաջատարներից Քոլ Պալմերը կարող է բաց թողնել «Բրենթֆորդի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի հանդիպումը, ասել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խաղին նախորդած մամուլի ասուլիսին։

«Նա շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Այսօր ևս մեկ մարզում կանցկացնենք, որից հետո պարզ կդառնա՝ Պալմերը կխաղա՞ «Բրենթֆորդի» դեմ, թե՞ ոչ։ Նա մասնակցել է երեկվա մարզմանը, բայց ոչ ամբողջությամբ», - ասել է Մարեսկան։

23-ամյա անգլիացին բաց է թողել «Չելսիի» վերջին 2 խաղերը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ