Logo

Մարգարյանի հուշամրցաշար. Հայ շախմատիստներից հաղթեց միայն Դավիթ Շահինյանը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:31 / 09.01.2023• Շախմատ
null

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարի 2-րդ տուրում 5 պարտիաներից 4-ն արդյունավետ ելք ունեցան: Միակ ոչ-ոքին գրանցվեց ռուսաստանցի Կլեմենտի Սիչովի և Մարիամ Մկրտչյանի մրցախաղում:

Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տարավ Դավիթ Շահինյանը, որի մրցակիցը սպիտակներով խաղացող Էրիկ Չաքրյանն էր:
Իրանցի Ամիրռեզա Փուր Աղա Բալան հաղթեց Արթուր Դավթյանին, վրացի Զուրաբ Ստուրուան պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Լոբանովին, իրանցի Բարդիա Դանեշվարն էլ առավելության հասավ Էմին Օհանյանի նկատմամբ:

2 տուրից հետո 1,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Դավիթ Շահինյանը, Ամիրռեզա Փուր Աղա Բալան, Բարդիա Դանեշվարն ու Զուրաբ Ստուրուան:

Հունվարի 10-ին կկայանան 3-րդ և 4-րդ տուրերի մրցախաղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ