Logo

Մարիա Գևորգյանը միացավ չեմպիոնուհու տիտղոսի հավակնորդներին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:56 / 19.01.2022ՍՊՈՐՏ
null

Շախմատի Հայաստանի կանանց առաջնության նախավերջին՝ 9-րդ տուրից առաջ չեմպիոնության համար պայքարը հասել է գագաթնակետին: 6-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Մարիամ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը, որոնց ընդամենը կես միավոր է զիջում Հայաստանի գործող չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանը:

8-րդ տուրում Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Ասյա Եդիգարյանի հետ, իսկ Գևորգյանը հաղթեց Նարե Առաքելյանին: Իսկ ահա Գաբոյանի հաշվին հաղթական միավոր գրանցվեց առանց խաղի, քանի որ նրա մրցակցուհին՝ Աննա Խաչատրյանն առողջական խնդիրների պատճառով հանդիպմանը չէր ներկայացել:

4 միավորով 4-րդ տեղում է ընթանում Վերոնիկա Խաչատրյանը, որը հաղթեց Մարիամ Ավետիսյանին: Նարինե Գասպարյանի և Աստղիկ Հակոբյանի մրցախաղում ոչ-ոքի արդյունք գրանցվեց:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա