Մարիամ Մկրտչյանը դարձավ Հնդկաստանում ավարտված շախմատի կանանց աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության փոխչեմպիոն։
Վերջին՝ 11-րդ տուրում հայ շախմատիստուհին սպիտակ խաղաքարերով հաղթեց հնդիկ Ռավի Ռակշիտային և վաստակեց 9.5 միավոր։
Կանանց միջազգային վարպետ Մկրտչյանը կես միավոր զիջեց չեմպիոնի տիտղոսը նվաճած Դիվյա Դեշմուխին (Հնդկաստան), որի հետ ոչ-ոքի էր խաղացել 5-րդ տուրում։
Հիշեցնենք, որ տղամարդկանց պայքարում Մամիկոն Ղարիբյանը վերջին տուրից առաջ ունի 8 միավոր և միանձնյա առաջատարն էր։ Վերջին տուրում Ղարիբյանը սև խաղաքարերով պարտվել է ղազախ Նոգորբեկ Կազիբեկին ու դուրս մնացել լավագույն եռյակից։