Logo

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 23.11.2020ՄՇԱԿՈՒՅԹ
vivaronews image copyright16 - Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

Իտալացի հայտնի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել, որը գրել է հայ կոմպոզիտոր և կլարնետահար Մարտին Ուլիխանյանը: Վերջինս իր ֆեյսբուքում տեղադրել է ելույթի տեսանյութը և գրել.

«Ստեղծագործությունը արցաախյան պատերազմում զոհվածների հիշատակին է։ Շնորհակալություն Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին գերազանց կատարման համար։

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին պարբերաբար հանդես է գալիս Երեւանում և խոստովանել է, որ շատ է սիրում Հայաստանը և հայ ժողովրդին: Պատերազմի տարիներին նա կոչ էր անում միջազգային հանրությանը աղոթել Հայաստանի համար:

«Հայաստանը հրաշալի երկիր է ՝ հիանալի մարդկանցով, ովքեր արժանի չեն նման վերաբերմունքի: Միջազգային հանրությունը պետք է ինչ-որ բան անի, որովհետև հետաձգումը կարող է ճակատագրական լինել: Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կվերջանա:« Ես սիրում եմ քեզ, Հայաստան »,- գրել էր նա։

 

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ VNews-ի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ