Logo

Մարիուս Նուբիսին անկասելի է, Ռուի Մոտայի տպավորիչ ցուցանիշը. Fastex Պրեմիեր լիգայի 28-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:23 / 28.04.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Նոան» 19-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով, ևս մեկ վստահ քայլ կատարեց չեմպիոնի տիտղոսը ժամկետից շուտ նվաճելու ճանապարհին:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք 2 հաղթանակ տոնեցին, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Դաշտի տերերից միակ հաղթանակը տարավ «Նոան»: Առաջնությունում կայացած 137 հանդիպումներից 57-ում հաղթել են դաշտի տերերը, 58-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 22 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 5 հանդիպումներում խփվեց 12 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,4 գոլ): Առաջնության 137 հանդիպումներում գրանցվել է 418 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,05 գոլ):

2. «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, որից 3-ը՝ խոշոր հաշվով: Խաղերից 4-ում գործող գավաթակիրը 3-ական գոլ է խփել, իսկ «Գանձասարի» դարպասը 4 անպատասխան գնդակ է ուղարկել:

Կապանցիների հետ անցկացրած 3 խաղերում էլ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթել է խոշոր հաշվով՝ ընդհանուր առմամբ մրցակցի դարպասը խփելով 10 անպատասխան գնդակ: Ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով 8-րդ հաղթանակը տոնեց: Թիմի համար ռեկորդային է 2022/23թթ. մրցաշրջանը, որում Հայաստանի կրկնակի չեմպիոնը խոշոր հաշվով 10 հաղթանակ է տարել:

3. «Արարատի» նկատմամբ տարած հաղթանակը 22-րդն էր «Նոայի» համար ընթացիկ առաջնությունում: Ռուի Մոտան թիմը գլխավորած 12 մարզիչների մեջ դարձավ ռեկորդակիր ՀՀ առաջնություններում տարած հաղթանակների քանակով: Նա գերազանցեց Կառլոս Ինարեխոսի ռեկորդային ցուցանիշը, որի գլխավորությամբ «Նոան» նախորդ առաջնության 27 հանդիպումներում 21 հաղթանակ էր տարել: Եռյակը եզրափակում է Իգոր Պիկուշչակը, որի օրոք անցկացրած 43 խաղերում «Նոան» 19 հաղթանակ է տոնել:

4. «Շիրակն» ընդհատեց առաջնությունում 3 անընդմեջ պարտությունների շարքը: Գյումրիում անցկացրած վերջին 4 խաղերում շիրակցիներն առաջին միավորը վաստակեցին: Սեփական դաշտում անցկացրած վերջին 5 հանդիպումներում «Շիրակն» ընդամենը 2 միավոր է վաստակել:

5. Գոնսալու Գրեգորիուն առաջնությունում 20-րդ գոլը խփեց: Նախորդ առաջնության 25 հանդիպումներից հետո լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող Արթուր Միրանյանի հաշվին 17 գոլ էր գրանցված: Հիշեցնենք, որ վերջինս 23 գնդակով դարձել էր նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն: Միրանյանն այդ ցուցանիշով նաև Fastex Պրեմիեր լիգայում «Նոայի» պատմության գլխավոր ռմբարկուն է:

6. Մարիուս Նուբիսին շարունակեց արդյունավետ խաղերի իր շարքը՝ պաշտոնական վերջին 7 հանդիպումներում 10 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Խաղերից 5-ը կայացել է առաջնությունում, որոնցում կամերունցի ֆուտբոլիստը 7 գոլ է խփել: Նուբիսին 15 գոլով «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուն է:

7. Էրալդ Չինարին ընթացիկ առաջնությունում 14-րդ գոլը խփեց ու եզրափակեց լավագույն ռմբարկուների եռյակը: Առաջնության վերջին 4 հանդիպումներում Չինարին 3 գոլի հեղինակ է դարձել:


8. Բրունո Միշելի խփած գնդակն «Ուրարտուի» հոբելյանական՝ 150-րդ գոլն էր «Շիրակի» հետ ՀՀ առաջնություններում անցկացրած հանդիպումներում: Բրազիլացի ֆուտբոլիստն առաջնությունում անցկացրած 7 հանդիպումներում արդեն 6 գոլ է խփել:

9. Ալեքսեյ Պլոշադնին 2-րդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահեց: Ընթացիկ առաջնությունում «Նոայի» դարպասապահը 9-րդ «չոր» խաղն անցկացրեց, ինչը լավագույն ցուցանիշն է Հենրի Ավագյանի հետ: Վերջինս 6 անգամ դարպասն անառիկ է պահել «Փյունիկում», 3 անգամ՝ «Արարատ-Արմենիայում»:

Պլոշադնին առաջնության աշնանային հատվածում 6 խաղ անընդմեջ, 616 րոպե շարունակ դարպասն անառիկ էր պահել, ինչը ռեկորդային ցուցանիշ է ընթացիկ մրցաշրջանում:

10. Միքայել Միրզոյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Դրանցից 32-ին նա մասնակցել է «Ուրարտուի» կազմում:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

19:47 / 24.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Տեր Շտեգենը կվիրահատվի ու երկար ժամանակ կբացակայի խաղադաշտից

Պաշտոնական
19:26 / 24.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ջեսե Ակիլան տեղափոխվել է «Շիրակ»

Պաշտոնական
18:45 / 24.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ցիմիկասը դաջվածք է արել Դիոգու Ժոտայի պատվին

18:19 / 24.07.2025 • Ֆուտբոլ

Cadena SER. Ալոնսոն որոշում է կայացրել Կամավինգայի ու Սեբալյոսի վերաբերյալ

17:58 / 24.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
Արմեն Պետրոսյանը պայմանագիր է կնքել RCC-ի հետ

Պաշտոնական
17:01 / 24.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-photo-icon
«Կարող ես թողնել տիտղոսը կամ ես կվերցնեմ այն». Ծառուկյանն արձագանքել է Տոպուրիայի հայտարարությանը

16:27 / 24.07.2025 • Ֆուտբոլ

MD. «Բարսան» կարգավորել է տարաձայնությունները և կմեկնի Ճապոնիա

16:03 / 24.07.2025 • Ֆուտբոլ

«Ինտերը» հայտարարել է նոր թիմ ստեղծելու մասին

Պաշտոնական
15:26 / 24.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-photo-icon
«Ավելի լավ է՝ հրաժարվեմ տիտղոսից, քան այն պաշտպանեմ Ծառուկյանի հետ մենամարտում». Տոպուրիա

15:02 / 24.07.2025 • Ֆուտբոլ

The Times. ՈՒԵՖԱ-ն դեմ է VAR-ի լիազորությունների ընդլայնմանը

14:52 / 24.07.2025 • Տրանսֆերներ

fastnews-photo-icon
Պերվիս Էստուպինյանը՝ «Միլանի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
14:34 / 24.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Լիգա 1-ի նորեկ «Փարիզը» 17 միլիոն եվրոյով պաշտպան է գնել

Պաշտոնական
14:00 / 24.07.2025 • Ֆուտբոլ

Էկիտիկեն ժամանակավոր խաղահամար է ստացել «Լիվերպուլում»

13:37 / 24.07.2025 • Ֆուտբոլ

Հյոն Մին Սոնը, ըստ ամենայնի, կհեռանա «Տոտենհեմից»

13:21 / 24.07.2025 • Ֆուտբոլ

Տրանսֆերի սպասո՞ւմ, թե՞ վնասվածք. Իսակը «Նյուքասլի» հետ չի մեկնի Ասիա

12:30 / 24.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Նեյմարը բուռն կերպով տոնել է գոլը, որը չէր եղել

12:11 / 24.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Նոր մարզչով ու փոփոխված կազմով. «Արարատ-Արմենիայի» 6-րդ մեկնարկը եվրագավաթներում

Բացառիկ
12:01 / 24.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռեշֆորդ. «Ուզում էի «Բարսելոնա» տեղափոխվել դեռ հունվարին, բայց չկարողացա»

11:34 / 24.07.2025 • Ֆուտբոլ

AS. «Ռեալն» այս ամռանը Ռոդրիի համար կարող է առաջարկել ավելի քան 100 մլն եվրո

11:00 / 24.07.2025 • Ֆուտբոլ

«Բարսելոնան» չեղարկել է ընկերական խաղը կազմակերպչի կողմից լուրջ խախտումների պատճառով

Պաշտոնական
10:34 / 24.07.2025 • Ֆուտբոլ

Սաուլ Նիգեսը տեղափոխվել է Բրազիլիա

Պաշտոնական
09:58 / 24.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Արթուր Միրանյանը տեղափոխվել է Իսրայելի առաջնություն

Պաշտոնական
01:10 / 24.07.2025 • Ֆուտբոլ

«10». Մբապեն հաստատո՞ւմ է

00:36 / 24.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ֆիրմինոն Սաուդյան Արաբիայից տեղափոխվել է Կատար

Պաշտոնական
00:08 / 24.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. «Ֆերենցվարոշ» - «Նոա» խաղը կսպասարկի ԱՊԼ-ի մրցավարական անձնակազմ

Պաշտոնական
23:36 / 23.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
40-ամյա Էշլի Յանգը նոր թիմ ունի

Պաշտոնական
23:02 / 23.07.2025 • Ֆուտբոլ

Ռեշֆորդը 21-րդ դարում «Բարսելոնայի» առաջին անգլիացի ֆուտբոլիստն է

22:40 / 23.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ուգո Էկիտիկեն` «Լիվերպուլի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
22:18 / 23.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Աթլետիկոն» ևս մեկ տրանսֆեր է համաձայնեցրել

Պաշտոնական
21:44 / 23.07.2025 • Ֆուտբոլ

«Յուվենտուսի» վինգերը տեղափոխվել է «Վերդեր»

Պաշտոնական
21:04 / 23.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսելոնան» հաստատեց Ռեշֆորդի տրանսֆերը

Պաշտոնական
20:57 / 23.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Նաիր Թիկնիզյանը` Չեմպիոնների լիգայի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

20:21 / 23.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Աթլետիկոն» հայտարարել է օլիմպիական չեմպիոնի տրանսֆերի մասին

Պաշտոնական
19:55 / 23.07.2025 • Ֆուտբոլ

Սպերցյան. «Հայաստանում չեն վախենում Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներից»

19:15 / 23.07.2025 • Ֆուտբոլ

MD. Ռեշֆորդը «Բարսելոնայում» հանդես կգա լեգենդար խաղային համարով

18:59 / 23.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Արսենալն» ու «Միլանն» ընկերական խաղ են անցկացրել

18:00 / 23.07.2025 • Ֆուտբոլ

Bild. Լեաուն հետաքրքրված է «Բավարիա» տեղափոխությամբ

17:26 / 23.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
45-ամյա Վենուս Ուիլյամսը կորտ վերադարձը նշել է հաղթանակով

17:06 / 23.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Համատեղելով ավանդույթներն ու նորարարությունը. «Ռոմայի» երրորդ մարզաշապիկը

16:47 / 23.07.2025 • Ֆուտբոլ

Goal. Լոնդոնյան ակումբը կարող է հարկադրված հեռանալ իր տնային ստադիոնից

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ