Logo

Մարկ Գևորգյանը նորամուտն է նշել «Հանովերի» երկրորդ թիմում

20:53 / 12.05.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի Երրորդ Բունդեսլիգայի 37-րդ տուրում «Հանովեր II»-ը հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել է Քյոլնի «Վիկտորիային»։

Հյուրերի կազմում 73-րդ րոպեին փոխարինման է մտել հայ պաշտպան Մարկ Գևորգյանը, որն առաջին հանդիպումն է անցկացրել «Հանովերի» երկրորդ թիմում։

19-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամռանն է ավստրիական «Զալցբուրգի» համակարգից տեղափոխվել «Հանովեր»։ Նա ծանր վնասվածք ուներ և 2024 թ. մայիսից պաշտոնական հանդիպման չէր մասնակցել։

«Ուրախ եմ առողջ լինելու և 7 ամիս անց խաղադաշտ վերադառնալու համար»,- գրել է Գևորգյանը սոցցանցերում։

«Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնել է, որ Մարկը և նրա զույգ եղբայրը` Մայք Գևորգյանը, հունիսին կհրավիրվեն Հայաստանի Մ21 հավաքական ու կմասնակցեն ընկերական հանդիպումներին։

Մայք Գևորգյանն էլ կիսապաշտպան է և հանդես է գալիս Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Մյունխեն-1860»-ում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ