Logo

Մարկինյոս. «Չեմ ցանկանում բաց թողնել այս հնարավորությունը»

11:18 / 31.05.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի ավագ Մարկինյոսը հուսով է, որ փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհաղթի «Ինտերին», հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Ես, իրոք, սիրում եմ այս թիմը։ Ինձ դուր է գալիս, թե ինչ ենք անում մեկս մյուսի համար։ Մեծ պատիվ է լինել ՊՍԺ-ի մի մասնիկը։

Մեզ հիանալի խաղ է սպասում։ Մենք մեր փիլիսոփայությունն ունենք, «Ինտերը»` իրենը։ Մեր ուժերի սահմաններում կանենք ամեն ինչ, որպեսզի հաջողությունն ուղեկցի ՊՍԺ-ին։

Չեմ ցանկանում բաց թողնել այս հնարավորությունը. չէ՞ որ անչափ դժվար է հասնել այս մրցաշարի եզրափակիչ։ Այժմ ամեն ինչ կախված է մեզնից. պետք է մեր աշխատանքը կատարենք, հաղթենք տիտղոսը և մեր ընտանիքների ու երկրպագուների համար այն տանենք Փարիզ»,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը։

ՊՍԺ - «Ինտեր» հանդիպումը կկայանա մայիսի 31-ին և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Նախախաղային քննարկումը, որի ժամանակ կլինի ուղիղ միացում Մյունխեն, ուղիղ եթերում կլինի ժամը 21:10-ից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ