Logo

Մարկինյոս. «Մբապեն ամեն ինչ տվել է ՊՍԺ-ի համար. արժանի էր ՉԼ գավաթին»

13:54 / 01.06.2025• Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի ավագ Մարկինյոսն ափսոսանք է հայտնել, որ Կիլիան Մբապեն փարիզյան գրանդի կազմում չէր Չեմպիոնների լիգայում հաղթելիս, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ֆրանսիացի հարձակվողը նախորդ տարվա ամռանն էր ՊՍԺ-ից հեռացել և ազատ գործակալի կարգավիճակում միացել Մադրիդի «Ռեալին»:

«Նա արժանի էր Չեմպիոնների լիգայի գավաթին: Սա ճակատագիր է: Մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի մեր կյանքը: Կիլիանը հիանալի խաղացող է, որը շատ բանի է արժանի: Նա շատ դժվարությունների միջով է անցել մեզ հետ այստեղ:

Մբապեն հիանալի ընկեր է և թիմակից: Նա ամեն ինչ տվել է ՊՍԺ-ի համար», - ասել է բրազիլացի պաշտպանը:

Ավելի վաղ Մբապեն շնորհավորել էր ՊՍԺ-ին: Ֆրանսիացին փարիզյան ակումբի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկուն է:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին»: Փարիզյան գրանդն իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել  ակումբային գլխավոր եվրագավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ