Logo

Մարկինյոսի վերադարձը խաղադաշտ ձգձգվում է

13:39 / 14.10.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան և ֆրանսիական ՊՍԺ-ի ավագ Մարկինյոսի վերադարձը խաղադաշտ տեղի կունենա նախատեսվածից ուշ, հայտնում է Foot Mercato-ն՝ հղում անելով L’Équipe-ին:

31-ամյա ֆուտբոլիստը, որը «Մարսելի» դեմ սեպտեմբերի 22-ին կայացած խաղում քառագլուխ մկանի վնասվածք էր ստացել, բաց կթողնի «Ստրասբուրգի» դեմ Լիգա 1-ի 8-րդ տուրի տնային հանդիպումը:

Մարկինյոսի մասնակցությունը «Բայերի» դեմ Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 21-ին «Բայ Արենայում» կայանալիք խաղին անորոշ է:

Չեմպիոնների լիգայի և Ֆրանսիայի Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ