«Պարի Սեն Ժերմենի» ավագ Մարկինյոսը մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից, հաղորդում է Goal.com-ը:
Բրազիլացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբները: Մարկինյոսը 12 տարի հանդես է գալիս ՊՍԺ-ում:
Ֆրանսիայի չեմպիոնը գուցե դեմ չլինի բրազիլացուն բաց թողնելուն: Մարկինյոսը մրցաշրջանի ավարտից հետո որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ: