Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Մարկո Ասենսիոն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Փարիզյան ակումբի հետ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Ասենսիոն իսպանական «Մալյորկայի» սան է: Վինգերը 2016 թվականից մինչև նախորդ մրցաշրջանի ավարտը խաղում էր Մադրիդի «Ռեալում», որի կազմում մասնակցել է 286 հանդիպման, խփել 61 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում:


