«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն երեկ մասնակցել է մադրիդյան ակումբի մարզմանը և, ամենայն հավանականությամբ, կկարողանա օգնել թիմին «Ռեալ Սոսյեդադի» դեմ արտագնա հանդիպմանը:
Իսպանացին չէր հայտնվել «Ռեալի» հայտացուցակում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ԱՊՈԷԼ-ի դեմ հանդիպման համար, և լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Մարկոն վնասվածք է ստացել ոտքերը սափրելիս, որի պատճառով ֆուտբոլիստը չէր կարողանում գուլպաններ հագնել:
Սակայն AS-ը պնդում է, որ ֆուտբոլիստին մոծակ էր խայթել և Ասենսիոն բարձր ջերմության պատճառով չէր կարողացել մասնակցել ՉԼ-ի մեկնարկային տուրին:
Հիշեցնենք, որ «Ռեալի» առաջիկա խաղը վնասվածքի պատճառով բաց կթողնեն Բենզեման և Կովաչիչը, իսկ Ռոնալդուն և Մարսելոն չեն մասնակցի խաղին որակազրկման պատճառով:

