Logo

Մարկո Ռոյսը հրաժարվել է «Բորուսիայի» ավագի թևկապից

22:02 / 06.07.2023• Ֆուտբոլ
Մարկո Ռոյս-2023

Գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հայտնել է, որ այլևս չի կատարելու ավագի պարտականությունները Դորտմունդի «Բորուսիայում»:

34-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ նման որոշում կայացրել է արձակուրդի ժամանակ և վստահություն հայտնել, որ ակումբը կգտնի արժանի ավագի:

«Ես այդ մասին մտածել եմ ամբողջ արձակուրդի ընթացքում և որոշել եմ հրաժարվել ավագի թևկապից: Հաճելի էր 5 տարիների ընթացքում հպարտորեն լինել թիմի ավագը: Ինձ համար դա մեծ պատիվ էր»,- Ռոյսի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ գերմանացին «Բորուսիայի» ավագի պարտականությունները կատարում էր 2018 թվականից: Նա դորտմունդյան ակումբում մասնակցել է 387 հանդիպման և ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է (161 գոլ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ