Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից, հայտնում է Bild-ը:
Դորտմունդյան ակումբում կարծում են, որ գերմանացին ի զորու է խաղալ միայն ենթահարձակվողի դիրքում, իսկ մյուս դիրքերի համար չափազանց դանդաղ է և կարող է խոչընդոտել երիտասարդ ֆուտբոլիստների զարգացմանը:
34-ամյա ֆուտբոլիստը դորտմունդցիների կազմում մասնակցել է 411 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 167 գոլով ու 124 արդյունավետ փոխանցմամբ, իսկ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 24 խաղում խփել է 6 գոլ և կատարել 2 ասիստ:


