Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս Մարկո Ռոյսի միակ գոլի շնորհիվ հաղթեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»։ Հատկանշական է, որ Մարկո Ռոյսը վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել նախորդ տարվա մարտ ամսին։ Հիշեցնենք, որ գերմանացին վնասվածքի պատճառով էր երկար ժամանակ բացակայում «Բորուսիայի» հայտացուցակից։

