Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն առաջիկայում նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
25-ամյա անգլիացին երջանիկ է մանչեսթերյան թիմում և լավ հարաբերություններ ունի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ:
Ռեշֆորդի գործող համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի ազգային հավաքականի հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» գույները պաշտպանում է 2016 թվականից:
Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդն անգլիական ակումբի կազմում 47 խաղում խփել է 28 գոլ ու կատարել 10 ասիստ: